ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության բաժինը:
Արդյունքում հայտնաբերվել է պիտանելիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ: Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է: