Օգոստոսի 17-ից 18-ը հայտնաբերվել և ոչնչացվել է 2768 կգ վայրաճ կանեփի զանգված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի  կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 17-ից 18-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է  2768 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 7 հողամասից հայտնաբերվել է կանեփի 93 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է  մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա և մեթադոնի 2 հաբ: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

--00--ԱԹ