Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Screenshot_6

Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն մոտ 2,600,000 քաղաքացի։

Խայտառակ համակարգի խնդիրներին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։ Սակայն, հարցի լուծումը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը։

Հետևաբար, հարցի լուծման համար նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքի այդ դրույթները չեղարկելու նպատակով (Օրենքի փոփոխություն ԱԺ-ում կամ հանրաքվե)։

Նախաձեռնությանը միանալ ցանկացողներին խնդրում եմ կապնվել ինձ հետ»,- գրել է նա:

--00—ՅՄ