ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
«Եթե հետախուզական մարմինը ԱԱԾ-ից առանձնացվի և ստեղծվի արտաքին հետախուզության ծառայություն, ապա դա վատ գաղափար չէ, բայց ես համոզված եմ, որ այս իշխանությունն էֆեկտիվ չի կարող այն իրագործել, քանի որ իրենք անվտանգային համակարգից բան չեն հասկանում»,- այս մասին 24News-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«ԱԱԾ -ում կա արխիվ, եթե հետախուզական մարմինը առանձնացվի, այն գնալու է նոր ստեղծվելիք ծառայությո՞ւն, թե մնալու է ԱԱԾ -ում, կամ կան տեխնիկական բազմաթիվ վարչություններ՝ գաղտնալսում, և այլն, ի՞նչ են լինելու այդ վարչությունները: Հայաստանի Հանրապետությունն արդյո՞ք պատրաստ է այս փուլում այդքան գումար ծախսել, արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու համար»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ