ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննվելու։ Այս մասին 24News-ին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Արթուր Վանեցյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա իրեն չվերաբերող գործով», - նշեց Սոս Հակոբյանը, հավելելով, որ Վանեցյանն արդեն դուրս է եկել ԱԱԾ-ից։
--00--ԿԿ