ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշենբեում կայանալիք ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտության պատճառով: Այս մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով դա՝ Ռուսաստանի նախագահն այս շաբաթ Դուշենբեում պլանավորված ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների համատեղ նիստին կմասնակցի տեսակապի ռեժիմով»,-ասված է հաղորդագրությունում։
--00—ՄՀ