ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
«Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջան բացելու և կայունություն ապահովելու մասին»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այդ տրամաբանության շրջանակներում պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական։ Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը պետք է տարանջատել Արցախի խնդրից», - նշեց ԱԽ քարտուղարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ