ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց գերմանական Ֆրանկֆուրտ քաղաք: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հավաքականը կշարունակի նախապատրաստվել ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան և Ռումինիա-Հայաստան հանդիպումներին։
Մեր թիմը կհանգրվանի Best Western Premier IB հյուրանոցում։
Հոկտեմբերի 4-ի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը առաջին մարզումը կանցկացնիԳերմանիայում, որտեղից հոկտեմբերի 6-ին արդեն չարտերային թռիչքով կմեկնի Իսլանդիա։
Ընտրանին Գերմանիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Կիսապատշպաններ
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան - «Արարատ»
Հարձակվող
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
--00--ԱՀ