ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց 26-ամյա Ուդո Սոլոմոն Իմե Իդիո Իմեին:
Վերջինս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստ է: Նա հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
--0--ԿԿ