ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24 News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ, տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։
ՍԲՀԿ կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներին, շուրջօրյա հերթապահությանն առնչվող, ինչպես նաև ընթացիկ հարցեր։
ՍԲՀԿ-ն համալրվել է տեխնիկական նոր միջոցներով՝ ՀՀ մուտք գործող անձանց համար սահմանված հակահամաճարակային միջոցառումների ընթացքն առավել սահուն կազմակերպելու նպատակով։
Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով ներկայացնելու գործընթացին։
Հանդիպման ընթացքում աշխատանքային թիմին տրվել են նաև ցուցումներ և հանձնարարականներ։
--00—ՄՀ