ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24 News
Ադրբեջանի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ քննարկել է տարածաշրջանում «հետկոնֆլիկտային» իրավիճակը:
Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Պետքարտուղարի օգնականն իր հերթին ընդգծել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման կարեւորությունը եւ այս հարցում ԱՄՆ-ի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
--00--ԱԹ