ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
«Քոչարյանի իշխանությունն ամեն ինչ արեց, որ Վանո Սիրադեղյանը հեռանա, ու այդ փախչելու լեգենդն էլ հորինեցին՝ իբր ես եմ փախցրել, իբրև թե իմ միջոցով է դա արվել, որովհետև ես էի վարչապետ, ուրեմն՝ ես թույլ եմ տվել, որ նա հեռանա։ Ես էլ դրա դեմն առնելու համար ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին հեռացնելու հրաման ներկայացրեցի․ Վանո Սիրադեղյանը կարողացել է «փախչել», ուրեմն Հարությունյանը վատ է աշխատել, հեռացրեք։ Բայց Ռոբերտ Քոչարյանը չստորագրեց իմ ներկայացրած թուղթը, որից հետո ես Հայկ Հարությունյանին արգելեցի կառավարության նիստերին մասնակցել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Սարգսյանը նշել է, որ հատկապես Գորիսի պարագայում ֆենոմենը «Առուշ Առուշանյան» դաշինքն է: «Այսինքն՝ մարդը, որը մինչ այս «Հայաստան» դաշինքով պարտվել էր, հետևություն է արել, որ Ռոբերտ Քոչարյանի հետ պարտվում է։ Հաղթելու հնարավորությունը մեծացնելու համար դաշինք ստեղծեց՝ ճիշտ անունով, ճիշտ մարտավարությամբ, գնացին ու հաղթեցին»,- ասել է Սարգսյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև Սյունիքի շուրջ զարգացումներին և թեմային առնչվող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: