ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Դժվարացել է կապը Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի հետ, դա հանգեցնելու է պարենային խնդրի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։
Նա ներկայացրեց համայնքում և ընդհանրապես Սյունիքում տիրող իրավիճակը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր դնելու հայտարարությունից հետո։
Նրա համոզմամբ, ժողովրդի թիկունքում միանձնյա որոշումներ են կայացնում, որոնց իրավականությունն առնվազն վիճարկելի է։ Իսկ ինչ վերաբերում է այլընտրանքային վերանորոգված ճանապարհին, ապա, Յոլյանի կարծիքով, այն չի կարող փոխարինել հիմնական ճանապարհին, քանի որ տնտեսական տեսանկյունից այդքան էլ ձեռնտու չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։