ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24 News
Հայ-Ռուսական համալսարանը նոյեմբերի 15-ից նորից վերադառնում է դասերի անցկացման խառը (հիբրիդային) ձևաչափին՝ խստագույնս հետևելով ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցով սահմանված հակահամաճարակային և սանիտարահիգենիկ կանոնների պահպանմանը: Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից:
«Ընդ որում՝
1) Հոսքային դասախոսություններն անցկացվելու են օնլայն ձևաչափով։
2) Լաբորատոր աշխատանքները/դասերը՝ հիմնականում առկա ձևաչափով։
3) Փոքր թվաքանակով սեմինարները՝ հիմնականում առկա ձևաչափով»,- նշված է հաղորդագրությունում։
--00--ԱՀ