ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գյումրիի բնակիչ, 18-այա Տիգրան Ու.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող զորամասի և գերեզմանների հարակից ճանապարհից: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն: Ոստիկաններն արդեն հայտնաբերել են դեպքի վարը, որտեղ սահմանազատել են տարածքը և այս պահին աշխատում են փորձաքրեագետները:
Փաստի առիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
--00--ԱԹ