ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրումը։
Կողմերն անհանգստություն են հայտնել տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ։ Ընդգծվել է Երևանի և Բաքվի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը:
--00--ԱԹ