ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24 News
«Հայաստան» դաշինքը իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես է եկել հստակ հայտարարությամբ: Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը: Այս մասին ասված է դաշինքի հայտարարությունում։
«Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը:
Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից:
Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը:
Մեր որոշումն այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է»,- նշել են դաշինքից։
--00—ՄՀ