ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24 News
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դարձավ հերթական ապօրինի կալանավորման զոհը։ Այս մասին ասված է դաշինքի հայտարարությունում։
«Հայաստանում արդարադատության ճգնաժամը տևական ժամանակ է՝ ինչ հաստատուն փաստ է այլեւս: Դատարանների անկախության դեմ իշխանությունների վճռական պայքարը ակնհայտորեն տվել է իր արդյունքներ:
Իրավապահների կողմից առկա չէ որևէ դիմադրություն քաղաքական բաղադրիչ ունեցող գործերով զերծ մնալու ապօրինություններից։ Քաղաքական այլակարծություն ունեցողների, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ցանկացած անձի նկատմամբ այլևս կալանավորումն իշխանությունների միակ գործիքն է: Նշվածը հերթական անգամ ակնառու դարձավ ՏԻՄ ընտրություններից հետո։
Չնայած առկա լուրջ մարտահրավերներին, միակ գործիքակազմը, որ իրացնում է այս իշխանությունը՝ կալանավորումն է, որը 90%-ից ավելի դեպքերում պարզապես կնիքվում է դատարանների կողմից: Հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մարդու անձնական ազատության՝ նման ծավալի խախտումների և ապօրինությունների վրա»,- ասված է հայտարարությունում։
--00—ՄՀ