ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Հանրապետությունում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 90 քաղաքացի։ Այս մասին Armtimes.com-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Խոսքը ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին է։
--00--ԱԹ