ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաները շարունակվում են: Մայրաքաղաքի փողոցները կաթվածահար էին. ակցիայի մասնակիցները կոչ էին անում միանալ իրենց պահանջին:
Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանց ոստիկանությունը բերման ենթարկեց: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 24News-ին հայտնեցին, որ ոստիկանության բաժիններ են տարվել 24 անձ:
--00--ԱԹ