ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24 News
ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցի տոնայնությունն առցանց բանակցությունների ժամանակ չափազանց հստակ էր և երկիմաստություն չհանդուրժող: Ասյ մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Նախագահները, բնականաբար, ցույց են տալիս միմյանց շփման, բարի շփման հատկանիշները, սակայն որոշակի հարցերի քննարկումների տոնի տեսանկյունից ելնելով՝ դա չափազանց հստակ տոնայնություն է, որն անհանդուրժող է երկիմաստության նկատմամբ ինչպես նախագահ Պուտինի, այնպես էլ նախագահ Բայդենի կողմից»,- մեկնաբանել է Պեսկովը:
--00—ՄՀ