ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 23:35-ի սահմանում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ»/ ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։
Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա Սամվել Ծ.-ն է, որը մարմնական վնասվածքները ստացել է Կիևյան փողոցի 5 հասցեում:
Պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևո Խ.-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ավագ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Մակար Պ.-ին և Լևոն Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ Մակար Պ.-ն հայտնի գործարար, «Մապի Ալիկ» մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին է:
--00—ԼՄ