Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը, Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Ի թիվս այլ ակտուալ հարցերի` մանրամասն քննարկվել է ԼՂ խնդրի կարգավորման հարցում տիրող իրավիճակը: 

Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Սոչիում նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, պատմել, թե ինչպես է իրականացվում տարածաշրջանում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկումը, փախստականների վերադարձը, առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը:

Նախագահները հույս են հայտնել, որ դեկտեմբերի 15-ին ԵՎ կառույցների ղեկավարների հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների` Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ, օգտակար կլինի: 

Ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությունը:

--00--ԱԹ