«Հայրենիքը» դասընթացներ է նախաձեռնել «Անվտանգության ակադեմիա» ծրագրով․ նաև Վանեցյանն է դասախոսել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության՝ «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրով դասընթացների շարքը։ Այն բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին՝ Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային ոլորտին առնչվող կարևոր և արդիական թեմաները ուսումնասիրելու տեսանկյունից։

Ակադեմիայի շրջանակում դասախոսություններ կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ դասընթացները ներառելու են Արցախյան հիմնահարցի ու ՀՀ անվտանգության վերաբերյալ՝

•  տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների 

•  իրավական և տեղեկատվական,

•  հոգևոր և սոցիոմշակութային,

•  տնտեսական և պարենային,

•  առողջապահական և էկոլոգիական անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ 

Դասընթացների մեկնարկին երիտասարդների համար «Ազգային անվտանգության հիմնադրույթներ» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

--00—ԼՄ