ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը և պայմանավորվածությունը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ընդգծել, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային՝ միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ ՀՀ-ն այս երկաթուղով կապ կստանա դեպի Իրան և ՌԴ, Ադրբեջանը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ երկաթուղու շինարարությունը պետք է սկսել․
«Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին»։
--00—ՄՀ