ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային նշելով, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը բացելու նախագծին: Այս մասին հայտնել է Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան։
Ըստ պաշտոնյայի՝ Աբխազիան միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել խոշոր տարածաշրջանային նախագծերին, և ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանը սկսեց քննարկել երկաթուղային կապի բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է առանց մասնակցության մնա։
--00—ՄՀ