ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Իմանբաևին՝ Ղազախստանի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ և իր բարեմաղթանքները հղել Ղազախստանի բարեկամ ժողովրդին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
--00—ԼՄ