ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ Ղազախստանում ՀԱՊԿ-ի հայտնվելու մասին հայտարարությանը:
«Բոլորը վարժվել են, որ Վաշինգտոնի որոշ ներկայացուցիչներ ամեն ինչ չէ, որ հասկանում են՝ դա ներկայացնելով որպես ամերիկյան դիրքորոշում»,- գրել է Մարիա Զախարովան իր Telegram-ում։
Հիշեցնենք՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել էր, որ ԱՄՆ-ն հարցեր ունի Ղազախստանի հարցապնդման օրինականության հետ կապված՝ երկրում ՀԱՊԿ ուժեր հրավիրելու վերաբերյալ:
--00—ԼՄ