ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24 News
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով տեղեկացրել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանում իրավիճակի կարգավորման որոշման կատարման մասին։ Այս մասին հայտնում են կազմակերպության քարտուղարությունից։
Ուրբաթ օրը Զասը Փաշինյանին պատմել է «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակը կարգավորելու նպատակով 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի որոշման կատարման մանրամասների մասին»։
«Ստանիսլավ Զասը նաև զեկուցել է ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերն այս երկիր ուղարկելու կազմակերպչական հարցերի լուծման հարցում առաջընթացի մասին»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։
Ըստ քարտուղարության՝ ներկայումս շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի օրինական ուժերին իրավիճակի կայունացման և այն օրինական դաշտ վերադարձնելու հարցում»,- հավելել են ՀԱՊԿ-ից։
--00—ՄՀ