ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24 News
Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթը չեղարկելու մասին որոշումը Georgian Airways-ն ինքնուրույն է կայացրել։ Այս մասին ասված է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության հայտարարությունում, փոխանցում է Նովոստի գրուզիան։
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների բացակայության պայմաններում Georgian Airways-ը հունվարի 28-ին Թբիլիսիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել։ Բոլոր տոմսերը սպառված էին, բայց այսօր ուղիղ չվերթ չի իրականացվել․ օդանավը Մոսկվա է հասել Երևանում միջանկյալ վայրէջքով։
«Georgian Airways-ի՝ Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով 2022 թվականի հունվարի 28-ին չարտերային չվերթ իրականացնելու թույլտվությունը տրվել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կողմից, և այն չեղարկվել է։ Չվերթը չեղարկելու որոշումը կայացրել է հենց ավիաընկերությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
--00—ՄՀ