ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Փաշինյանը հիմնավորում է Ալիևի պնդումները, նրա ասածների մեջ որևիցե տրամաբանություն չկա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան հստակ նշել են, որ գալու են Սյունիք, Շուշիի հռչակագիրը դրա վկայությունն է։
Նրա կարծիքով, Բաքուն և Անկարան ձգտում են, որ ՀՀ-ն դառնա ինչ-որ անկարող, անպետք տարածք, Փաշինյանը չի դիմադրում։
Բայց ի հակադրություն այս մոտեցման՝ Հայրապետյանը շեշտադրեց, որ ՀՀ-ն դատապարտված չէ, և բազմաթիվ հնարավորություններ և լուծումներ կան, ինչպես Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններում, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում։
Փորձագետը վերահաստատեց, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։