Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է․ Կոչուբաև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

կոչուբաև

Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Անցած օրերին այցելել եմ Նարեկ Մանթաշյանին: Շաքարը շարունակում էր մնալ չափազանց բարձր: Դրան էր գումարվել քովիդը, որը կարող էր լինել մահացու այդ աստիճան բարձր շաքարի պայմաններում: Խնդիրն այն է, որ ՔԿՀ բուժծառայությունը շարունակում է իր հանցավոր անգործությունը և բոլոր սիմտոմներով քովիդին պատշաճ արձագանք չի ապահովում:

Ծանր ջանքերի արդյունքով Ն. Մանթաշյանին կարողացանք տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն ՔԿՀ ծառայությունը այնպիսի խիստ ռեժիմ էր սահմանել (Ն. Մանթաշյանին հսկում էին 6 հոգով), որ բուժում կոչվածը վերածվել էր հոգեբանական բռնության: Այս ամենի ֆոնին դատական նիստերը ձգձվում են, վերաքննիչում նիստ չեն նշանակում: Ակնհայտ է, որ սա կոնկրետ քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար կյանքի է կոչվում:

Բարեբախտաբար այս ամենը Ն. Մանթաշյանին չեն կոտրում և նա շարունակում է և՛ իր ընդդիմադիր պայքարը և՛ պայքարը իր առողջության համար»,- գրել է փաստաբանը:

--00—ՄՀ