ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
ՌԴ-ն վա բանկ է գնացել, և ռուսական կատոկը հաղթելու է ռուս-ուկրաինական պատերազմում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը:
Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ հետպատերազմական շրջանում հեշտ է լինելու կամ դիվանագիտական հաղթանակը նույնպես ապահովված է, ճիշտ հակառակը:
Բանախոսի համոզմամբ, եթե ընթացող բանակցություններն օգուտ չտան, ՌԴ-ն կգնա մինչև վերջ ու կդիմի կոշտ գործողությունների: «Եթե լինի արևմտյան միասնական որոշում, չի բացառվում, որ ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացվի հարավից, այն է՝ Թուրքիան ՀՀ-ի դեմ դիմի սադրանքների»,- ասել է Վարդանովը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: