Սադոյանը վրացական կողմին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

 

տռռեգտեռգ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մարտի 11-ին հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը վրացական կողմին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։



--00--ՍԳ