ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Արարատ Միրզոյանի և Իլիա Դարչիաշվիլին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին ժամը 09:40-ին, որին կհետևեն արտգործնախարարների մամուլի համար հայտարարությունները` ժամը 10:40-ին:
Ժամը 09:40-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրված օպերատորներն և լուսանկարիչներն, իսկ ժամը 10:40-ին կայանալիք մամուլի համար հայտարարությունները լուսաբանելու համար հրավիրվում են նաև լրագրողներ:
--00--ՀԶ