ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համարում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ամեն օրվա հետ Ռուսաստանն ավելի է հեռանում է համաշխարհային հանրությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ուկրաինան ունի իր տարածքները պաշտպանելու իրավունք: Նրա կարծիքով, Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցման արգելքը կարևոր ներդրում է Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիայի գործում:
--00--ԱՀ