ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Times թերթը, վկայակոչելով արեւմտյան պաշտոնյայի, գրում Է, որ Մեծ Բրիտանիան Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովում մտադիր Է կոչ անել՝ ավելացնել սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աղբյուրի խոսքով՝ Լոնդոնը մտադիր Է հայտարարել Ուկրաինային զենքի մատակարարումներ ավելացնելու «շտապ անհրաժեշտության» մասին՝ ուկրաինական զորքերի «դիմադրության կարողությունը բարելավելու նպատակով»:
«Մենք փորձում ենք մեծացնել նրանց անհրաժեշտ զենքի հոսքը, առկա Է մշտական անբավարարություն»,-թերթը մեջբերում Է պաշտոնյայի խոսքը:
ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կանցկացվի մարտի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
--00—ՀԶ