ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս Ուկրաինային բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ՝ կանխելու նոր վեճը ուկրաինական և ամերիկյան կողմերի միջև, գրում է բրիտանական The Times թերթը։
Սպիտակ տունը ավելի վաղ հաստատել էր, որ խորհրդակցությունները հակամարտող կողմերի հետ շարունակվում են, և խաղաղության հարցերի շուրջ նոր հանդիպում է նախատեսվում այս շաբաթ Սաուդյան Արաբիայում:
«Քեյր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը շաբաթվա վերջ մեկնել է Ուկրաինա՝ ցուցումներ տալու Զելենսկիին նախքան երեքշաբթի օրը ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ խուսափելու համար Դոնալդ Թրամփի հետ աղետալի բախման կրկնությունից»,- ասվում է հրատարակության մեջ։
--00—ՅՄ