ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Միրզոյանի այցն ԱՄՆ ձախողված էր, Վաշինգտոնի հետ ոչ ադեկվատ հարաբերություններ ունենք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ԱՄՆ-ի խնդիրը ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելն է, դրա համար են շահագրգռված հայ-թուրքական գործընթացով։
Ըստ ամերիկագետի, Հայաստանը, այնուամենայնիվ, կարող է լուրջ համագործակցություն ունենալ ԱՄՆ-ի հետ, հատկապես առևտրի ոլորտում, Ռուսաստանը դրան առանձնապես ուշադրություն չի դարձնի։
Սարգսյանի կարծիքով՝ Սյունիքը գտնվում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի ուշադրության կենտրոնում, այլևս մենք չենք որոշում միջանցքի հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։