ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Եվրամիության երկրները համաձայնության են եկել պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում «Սբերբանկ»-ը տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման SWIFT վճարային համակարգից անջատելու շուրջ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սոցիալական ցանցում հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: «Պատժամիջոցների այդ փաթեթը ներառում Է նաեւ այլ կոշտ միջոցներ. Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի դե-Սվիֆթինգ»,-գրել Է Եվրոպական խորհրդի ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
--00--ՀԶ