Մինչ ԱԺ-ում Փաշինյանը գովերգում է հայտարարագրման համակարգը,քաղաքացիները բախվելու են դժվարությունների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ss

«Ազգային Ճակատ» շարժումը հայտարարություն է տարածել․

«Մինչ ԱԺ-ում Փաշինյանը գովերգում է հայտարարագրման համակարգը, ներկայացնենք մի քանի կարևոր փաստ հայտարարագրման դժվարությունների մասին՝

Հայաստանում կա մոտ 750.000 գրանցված աշխատող

Գրանցված աշխատողներից վստահաբար բազմաթիվ քաղաքացիներ չունեն համակարգիչ, իսկ հեռախոսով լրացնելը շատ բարդ կլինի, եթե ոչ անհնարին:

Էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնելու համար պետք է վճարել հեռախոսային կապի օպերատորին 3000 ՀՀ դրամ։

Նույնականացման (ID) քարտ չունեցող քաղաքացիները պարտավոր են այն ստանալու համար վճարել 3000 ՀՀ դրամ։

Հատկանշական են նաև անձնագրային և վիզաների վարչությունում գոյացող անմարդկային հերթերը։

75000 դրամ մինիմալ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար դա աշխատավարձի 4%-ն է։

Բազմաթիվ տարեցների համար ավելորդ դժվարություն է առաջացնում նաև համակարգչի և հայտարարագրման համակարգի իմացությունը»։

 
 

--00—ՍՊ