ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը, միավորելով իրենց էլեկտրաէներգետիկ ներուժը, կարող են տարածաշրջանում հզոր էլեկտրական ցանց ստեղծել։ Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին՝ Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ։
Ալիաբադին նշել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ենթակառուցվածքի զարգացումը կարող է առանցքային դառնալ Նախիջևան մատակարարումների համատեքստում:
--00—ՍՊ