Իրանն ու Ադրբեջանը համաձայնագրեր են ստորագրել, կնպաստեն Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության ավարտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

հ

Իրանն ու Ադրբեջանը տրանսպորտի և առևտրի զարգացման համաձայնագրեր են ստորագրել, որոնք կնպաստեն Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության շուտափույթ ավարտին:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիքը նշել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը երկրի կարևորագույն տարանցիկ ուղիներից է։

Ընդգծվել է, որ այս նախագծի ավարտը թույլ կտա հասնել 15 մլն տոննա տարանցման ծավալի։

Հիշեցնենք՝ Թեհրանում հունվարի 21-22-ը կայացել է Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստը: Նիստը կայացել է երեք տարվա ընդմիջումից հետո։ 

 

 

--00—ՍՊ