Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ըը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացվի։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանը։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը 1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն 1 տարի 11 ամիս ազատազրկում է նշանակել Առուշ Առուշանյանի նկատմամբ։

 

 

--00—ՍՊ