ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 6, 24News
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Երևանում, ՀԱՊԿ ԽՎ նիստի ժամանակ հայտարարել է, որ աշնանը կայանալիք ՀԱՊԿ ԽՎ հաջորդ նիստին ներկայացվելու է զեկույց՝ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ, որը պատրաստում է ՌԴ Պետդումայի հանձնաժողովը, այն զբաղվում է այդ գործունեության ուսումնասիրությամբ։
«Աշնանը ՀԱՊԿ ԽՎ հարթակում ճիշտ կլինի լսել Ուկրաինայի տարածքում ամերիկացի մասնագետների կողմից կենսաբանական լաբորատորիաների ստեղծման հանգամանքների հետաքննության վերաբերյալ ՌԴ Պետդումայի հանձնաժողովի զեկույցը»,- ասել է Վոլոդինը։
ՌԴ Պետդումայի նախագահի խոսքով, Ուկրաինայի տարածքում ամերիկյան ռազմական-կենսաբանական ծրագրի իրականացման հարցը պետք է միջազգային քննության առարկա դառնա։
«Կենսաբանական վտանգին արդյունավետ դիմակայելու համար հարկավոր է համակարգել մեր գործունեությունը՝ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա»,- ասել է Վոլոդինը։
--00--ՀԶ