ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Մեծ նշանակություն չունի Եվրոպայի խորհրդարանի բանաձևը։ Պատգամավորներն իրենց ելույթներում խոսում էին արդար դատավարության մասին, բայց պետք է ոչ թե արդար դատավարություն պահանջեն, այլ քաղաքական պահանջ ներկայացվի, այլապես գրոշի արժեք չունի դա։ Ադրբեջանը այն ներկայացնում է որպես իր ներքին գործ, բայց Ղարաբաղյան խնդիրը միջազգային հարց է, այլապես ինչու էին քննարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, հետևաբար՝ կամ դատավարություն չպետք է լինի, կամ պետք է ընթանա միջազգային ատյաններում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
Խոսելով համապետական ընտրությունների և քաղաքական ուժերի պատրաստվածության մասին, Բաղդասարյանը նկատեց, որ հարցումները ցույց են տալիս` ժողովրդի 72 տոկոսը կողմնորոշված չէ, ահռելի պոտենցիալ կա աշխատելու համար, եթե ընդդիմությունը չաշխատի՝ ուժերի հարաբերակցությունը լինելու է 2021-ի նման․
«Ընտրություններով իշխանափոխություն չի լինելու, Փաշինյանն անում է այն, ինչն իր մոտ լավ է ստացվում։ Խնդիրն այն է, որ ընդդիմությունն էլ է նույնն անում, բայց ակնկալում է այլ արդյունք՝ նույն կարգախոսով, որևէ ծրագիր չեն ներկայացնում»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ