Ադրբեջանական նախապայմաններն ընդունել են, պարզ է՝ ինչու էր ԱԳ նախարարը կիսասպառնալից խոսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

գգ
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արդեն պարզ է, թե ինչու էր կառավարության միջանցքներում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ, կիսասպառնալից, մունաթով ու հեգնանքով խոսում մեր գործընկեր լրագրողների հետ:
Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն ընդունել ու գոհ-գոհ ման են գալիս:
 
Դե մի քանի օր առաջ էլ լավ նորություններով իրենց թուրք լրագրողների հետ կիսված կլինեն, հո՞ թաքցնելու բան չունեն, հո՞ հայ հասարակությունը չի, որ վերջին պահին իմանա գլխին եկողը»:


 

--00—ՍՊ