ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։
Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադարին, բայց կան նրբերանգներ, հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է՝ զինադադարի համար երաշխիքներ են պետք․
«Մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի եւ զենք չի ստանա»։
--00—ՍՊ