ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 12, 24News
ՌԴ-ում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը։ Այն հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած քաղաքացու մոտ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը, հիվանդությունը հայտնաբերվել է մի երիտասարդի մոտ, որը վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։ Հիվանդից վերցված կենսանյութերն անմիջապես ուղարկվել է հետազոտության։ Համապատասխան թեստեր անցկացնելու և կենսանյութի ուսումնասիրությունները հաստատել են կապիկի ծաղիկ վարակը»,–նշվում է հաղորդագրության մեջ։
--00--ԶՀ