«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

ֆ
ԷՄփոքս (Կապիկի ծաղիկ) հիվանդության տարածումը կանխարգելող միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստն էր։ Աշխարհում այս պահին տիրող վիճակագրությունը ներկայացնելուց հետո, նիստի մասնակիցներն անցան մեր երկրում այս հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների քննարկմանը: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ 
 
Աշխատանքային խումբը ղեկավարող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծեց, որ մեր երկիրը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի։
Այնուհանդերձ, առողջապահության ոլորտի պատասխանատուները իրականացրել են հակազդման և պատրաստվածության բարձրացման մի շարք միջոցառումներ, այդ թվում ձեռք է բերել ախտորոշիչ թեստեր, իսկ բուժաշխատողներն իրազեկված են այս հիվանդության ախտանշանների ու բուժման մեթոդների մասին:
 
Քննարկվող հարցերից է եղել սահմանային անցակետերում երկիր մտնող ԷՄփոքս-ով հիվանդ քաղաքացիների հայտնաբերման համար վերահսկողության կիրառումը, որի անհրաժեշտությունն այս պահին դեռևս չկա։
Միչգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են լինելու:

 

--00—ՍՊ